Ռաֆայել Լեաուն՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը հետևում է 23-ամյա խաղացողին և նրան լավ տարբերակ է համարում հարձակման գծում ուժեղացնելու համար։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շատ է սիրում Լեաուին և ցանկանում է նրան տեսնել իր թիմում։

Հարձակվողի շրջապատը հերքում է, որ նա կարող է փոխել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց կարծում է, որ ամռանը դա շատ հնարավոր է: