World Cup 2022. Հայտնի է խմբային փուլի խորհրդանշական հավաքականը

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է Կատարում շարունակվող Մունդիալի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը:

Հավաքականը՝ ստորև

Դարպասապահ. Վոյցեխ Շեսնի (Լեհաստան, 8.2 միավոր):

Պաշտպաններ. Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, 7.5), Ժան-Շառլ Կաստելետո (Կամերուն, 7.7), Հարի Մագուայր (Անգլիա, 7.4), Տեո Էրնանդես (Ֆրանսիա, 8.0):

Կիսապաշտպաններ. Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա, 8.4), Ֆրենկի դե Յոնգ (Նիդերլանդներ, 7.7), Կազեմիրո (Բրազիլիա, 7.9):

Հարձակվողներ. Կիլիան Մբապպե (Ֆրանսիա, 7.8), Լիոնել Մեսսի (Արգենտինա, 7.9), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, 7.7):