World Cup 2022. Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել առնվազն 15 խաղով (VIDEO)

ՖԻՖԱ-ն կարող է առնվազն 15 խաղով որակազրկել Ուրուգվայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսին, հայտնում է Mundo Deportivo-ն:

Կատարում շարունակվող Մունդիալի խմբային փուլի վերջին տուրի Գանայի դեմ  խաղից հետո ֆոըտբոլիստը արմունկով հարվածել է ՖԻՖԱ-ի մրցավարին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Ուրուգվայը 2-0 հաշվով հաղթել էր Գանային, սակայն փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարում լրացուցիչ ցուցանիշով զիջել էր խմբում երկրորդ տեղը գրաված Հարավային Կորեային:

https://www.youtube.com/watch?v=gxlvqfghnug