Մաուրիսիո Պոչետինո. «Պատրաստ եմ ազգային հավաքական գլխավորել»

Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ դեմ չէ ազգային հավաքական գլխավորել:

«Չեմ մտածել ազգային հավաքական գլխավորելու մասին, բայց պատրաստ եմ։ Ինչու՞ ոչ: Միգուցե ապագայում ես պատրաստ կլինեմ աշխատել որևէ հավաքականում:

Դա կարող է լինել ցանկացած հավաքական: Հիանալի կլիներ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պոչետինոն այս տարվա հուլիսի 5-ին ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալ է: