Մեհդի Տարեմին, գուցե տեղափոխվի Ա Սերիա

«Լացիոն» դիտարկում է Իրանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստ Մեհդի Տարեմիի ձեռքբերման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

30-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ խաղ ցուցադրեց ընթացիկ Մունդիալում՝ իր երկրի հավաքականի կազմում երկու խաղում խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն աչքի է ընկել ակումբային մակարդակով «Պորտուի» կազմում՝ 19 խաղում դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: