Դուշան Վլահովիչը մեկնաբանել է թիմակցի կնոջ հետ սիրավեպի մասին լուրերը

Թուրինի «Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ազգային թիմում իր խաղընկեր, դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչի կնոջ հետ սիրավեպի մասին լուրին:

«Ցավում եմ, որ ստիպված եմ ասուլիսն այսպես սկսել: Ավելորդ է ինչ-որ բան ասել: Ես պետք է արձագանքեմ, խոսքը իմ անվան մասին է։ Սա անհեթեթություն է: Մեզ փորձում են տրամադրել իրար դեմ:

Դա անում են մարդիկ, ովքեր տրամադրված են մեր դեմ: Մենք կենտրոնացած ենք ուրբաթ  կայանալիք շվեյցարացիների հետ հանդիպման վրա։ Սրանով ես ավարտում եմ այս թեման»,- Վլահովիչի խոսքը մեջբերում է Kurir-ը: