Ժորդի Կրոյֆ. ««Բարսելոնայի» և Լեոյի միջև ոչինչ ավարտված չէ»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ժորդի Կրոյֆը խոստովանել է, որ կատալոնական ակումբը հետաքրքրված է Լիոնել Մեսսիի վերադարձով, ով ներկայումս հանդես է գալիս ՊՍԺ-ում։

«Ինձ համար պարզ է, որ մենք ցանկանում ենք նորից համագործակցել նման լեգենդի հետ: «Բարսելոնան» և Մեսսին պետք է նորից միասին լինեն.

Դա կարող է լինել նրա կարիերայի ավարտից հետո, բայց, իհարկե, ակումբի և Լեոյի միջև ոչինչ ավարտված չէ»,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում RAC1-ը։

Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։