Թոմաս Տուխելը կարող է աշխատանքի անցնել Իտալիայում

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, կարող է կարիերան շարունակել իտալական թոփ-ակումբում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի և «Չելսիի» նախկին մարզչի ծառայություններով։

«Ծեր սինյորայի» ղեկավարները դժգոհ են Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի արդյունքներից և նոր մարզիչ են փնտրում։

Ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Տուխելի հետ։ Կողմերի համաձայնության դեպքում պայմանագիրը կարող է կնքվել մոտ ապագայում։