World Cup 2022. Կիլիան Մբապպեն կրկնել է Զիդանի ցուցանիշը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի Դանիայի դեմ խաղում։

Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստը իր 31 գոլն է խփել ազգային հավաքականի կազմում՝ հավասարվելով լեգենդար Զինեդին Զիդանին։

Նշենք, որ այդ խաղում Ֆրանսիան հաղթել է 2-0 հաշվով։