World Cup 2022. Լիոնել Մեսսի «Այլ տարբերակ չկար, մեզ միայն հաղթանակ էր պետք»

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Կատարում ընթացող Աշխարհի 2022թ առաջնությունում Մեքսիկայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Առաջին խաղարկեսում մենք լավ ֆուտբոլ չցուցադրեցինք, երկրորդ խաղարկեսում սկսեցինք վերահսկել գնդակը և գրոհներ կազմակերպել։

Միքսիկան հրաշալի էր պաշտպանվում, նրանք լավ թիմ ունեն։ Այլ տարբերակ չկար, մեզ միայն հաղթանակ էր պետք», – Մեսսիի խոսքերը մեջբերում է Ole-ն։