Ջուդ Բելինգհեմը կտեղափոխվի ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիներն արդեն բանակցություններ են վարել գերմանական ակումբի ղեկավարության հետ՝ 19-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը անգլիացուն գնահատում է 100 միլիոն եվրո: