World Cup 2022. Ֆերան Տորեսը խոսել է ազգային հավաքականում իր խաղի մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը խոսել է ազգային հավաքականում իր խաղի մասին և խոսել խաղադաշտում զբաղեցրած դիրքի մասին։

«Հիմա ես խաղում եմ հարձակման աջ եզրում: Այնտեղ ինձ հարմարավետ եմ զգում։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող խաղալ ձախ կամ կենտրոնում:

Ինձ համար կարևոր է մրցակցի տուգանային հրապարակին մոտ լինելը։ Սա իմ խաղում գլխավորն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը: