Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել Ֆրանսիա, հայտնում է AS-ը:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ֆելիշը դեմ չէ ակումբը լքել հունվարին, իսկ փարիզյան ակումբը կմիանա նրա համար մղվող պայքարին:

Ֆրանսիական ակումբը ֆավորիտ է ֆուտբոլիստի համար մղվող պայքարում, քանի որ կարող է նրան ավելի շահավետ պայմանագիր է առաջարկել, քան մյուսները:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 խաղի ու կատարել 3 գոլային փոխանցում: