World Cup 2022. Ռոբերտ Լևանդովսկին խոսել է հավաքականի հաղթանակի և իր խփած գոլի մասին

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Աշխարհի առաջնությունում խփած առաջին գոլի էմոցիաներով։

«Երազանքս կատարվեց։ Հասկանալի է, որ հավաքականում խաղալիս թիմի շահն առաջին տեղում է, բայց ես հարձակվող եմ ու միշտ հիշում եմ, որ ես էլ պետք է գոլ խփեմ։

Իհարկե, կարևորը թիմի հաղթանակն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։