Մարկո Ասենսիոն, գուցե տեղափոխվի ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

«Նյուքասլը» բանակցություններ է վարում իսպանացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

26-ամյա Ասենսիոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ասենսիոյի՝ նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարվելուց հետո, խնդրել է Կարլո Անչելոտիին ֆուտբոլիստին ավելի քիչ խաղաժամանակ տալ: