World Cup 2022. Իրվինգ Լոսանո. «Նրանք Մեսսի ունեն»

Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն Արգենտինայի հավաքականի հետ խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով:

«Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Արգենտինայի հավաքականը մարտական է տրամադրված և փորձելու է հաղթել:

Արգենտինայի հավաքականում կա Լիոնել Մեսսի, ով ընդունակ է ամեն ինչի», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը:

Նշենք, որ Արգենտինա – Մեքսիկա հանդիպումը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով՝ 23:00-ին: