ՄՅՈՒ-ն պատրաստ չէ 100 մլն. եվրո վճարել Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր փոխարինողի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» չէ գնի «Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիհենին, հայտնում է sports.es-ը:

Աղբյուրի համաձայն, 23-ամյա հարձակվողը համարվում է Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինողը։

Ակումբի ղեկավարությունը համոզված են, որ «Նապոլիի» հարձակվողը կուժեղացնի Էրիկ տեն Հագի թիմը, սակայն պատրաստ չեն վճարել պահանջվող 100 միլիոն եվրոն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 14 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: