Պեդրին խոստովանել է, որ կցանկանար ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոստովանել է, որ կցանկանար ակումբում տեսնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյին։

«Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի Մարկո Ասենսիոյի պայմանագրի հետ, բայց ես կարծում եմ, որ բոլոր լավ ֆուտբոլիստները պետք է լինեն «Բարսելոնայում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է COPE-ը: