Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբում, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբը ուսումնասիրում է 37-ամյա պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Նշենք, որ Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։