Մեմֆիս Դեպայը խոսել է իր ապագայի մասին

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտարարել է, թե արդյոք այս ձմռանը նա կհեռանա «Բարսելոնայից»:

«Այժմ իմ բոլոր մտքերը կապված են Աշխարհի առաջնության հետ: Եթե ​​իմ կարիերայում ինչ-որ բան փոխվի, ապա դա տեղի կունենա մրցաշարի ավարտից հետո»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։