Լոթար Մատեուս. «Նա խաղում է ինչպես Մեսսին՝ սա պարզապես կախարդանք է»

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը գնահատել է թիմի 19-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի խաղային որակները:

«Սա պարզապես կախարդանք է: Մուսիալան խաղում է ինչպես Մեսսին: Նա միշտ պետք է մնա «Բավարիայում» ու միշտ պետք է խաղա:

Ես կարծում եմ, որ նրա տրանսֆերային արժեքը 250 միլիոն եվրո է, բայց ամեն դեպքում նա չի վաճառվում»,- Մատեուսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ջամալ Մուսիալան «Բավարիայի» կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 11 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: