Ջոն Թերի․ «Նեյմարը դեռ նրանց մակարդակին չէ»

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին կարծում է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դեռ Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին չէ։

«Կարծում եմ շատ ենք խոսել այս թեմայով, փորձեմ հնարավորինս անկեղծ լինել՝ իհարկե, Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է, բայց նրան չես կարող համեմատել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդու հետ։

Նա դեռ պետք է աշխատի, որպեսզի հավասարվի Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին», – մեջբերում է goal-ը։