Չավին խնդրանքով դիմել է «Բարսելոնայի» ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաջորդ մրցաշրջանում կրկին կվստահի Սերխի Բուսկետսին։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մասնագետը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը երկարաձգել պայմանագիրը 34-ամյա կիսապաշտպանի հետ։

Չավին վստահ է, որ Բուսկետսը դեռ կարող է օգուտ տալ թիմին: Նախկինում ֆուտբոլիստը նույնիսկ մտածում էր ձմռանը հեռանալու մասին, սակայն կատալոնացիների գլխավոր մարզիչը համոզեց նրան մնալ։

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» ավագը մասնակցել է 16 հանդիպման ու աչքի է ընկել մեկ արդյունավետ փոխանցումով։

Բուսկետսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։