World Cup 2022. Առաջին տուրի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը ներկայացրել է Կատարում շարունակվող Մունդիալի առաջին տուրի վատագույն ֆու խորհրդանշական հավաքականը:

Վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Արգենտինայի և Գերմանիայի 3-ական ֆուտբոլիստներ:

Դարպասապահ. Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա)

Պաշտպաններ. Նաթանիել Ատկինսոն (Ավստրալիա), Նիկո Շլոտերբեկ (Գերմանիա), Կրիստիան Ռոմերո (Արգենտինա)

Կիսապաշտպաններ. Լեոն Գորեցկա (Գերմանիա), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (Սերբիա), Անխել դի Մարիա (Արգենտինա), Պապու Գոմես (Արգենտինա)

Հարձակվողներ. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան), Թոմաս Մյուլեր (Գերմանիա), Լուիս Սուարես (Ուրուգվայ)

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի երկրորդ տուրը մեկնարկել էր Ուելս – Իրան խաղով, որում ասիական թիմը հաղթել էր 2-0 հաշվով: