World Cup 2022. Կրիշտիանու Ռոնալդուն մոտիվացիոն գրառում է կատարել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Գանայի հավաքականի նկատմամբ Մուդիալի առաջին տուրում տարած հաղթանակի մասին:

«Շատ կարևոր հաղթանակ էր աշխարհի առաջնության առաջին խաղում, բայց մենք դեռ ոչինչ չենք հաղթել: Սա ընդամենը առաջին քայլն էր:

Մենք կմնանք կենտրոնացած և կփորձենք հասնել մեր նպատակներին: Առա՛ջ Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում: