Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կազմը։ Մադրիդցիները ցանկանում են երկարաժամկետ փոխարինող գտնել վնասվածքների հակված աջ պաշտպան Դանի Կարվախալին, հայտնում է sports-ը:

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ժոաո Կանսելուին, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:

Աղբյուրի համաձայն, եթե «Ռեալը» կարողանա պայմանավորվել «Մանչեսթեր Սիթիի» հետ, ապա առաջիկա ձմռանը Ժոաո Կանսելոյի տրանսֆերի դիմաց կվճարի 70 միլիոն եվրո։