Պաշտոնական. Դիրկ Կայտը լքել է զբաղեցրած պաշտոնը

Հոլանդական «Դեն Հագի» գլխավոր մարզիչ Դիրկ Կայտը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջնության 15 տուրերից հետո «Դեն Հագը», որը ելույթ է ունենում երկրի երկրորդ դիվիզիոնում, նախավերջին՝ 17-րդ տեղում է:

42-ամյա նախկին հարձակվող Դիրկ Կայտը Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է 104 խաղի: