World Cup 2022. Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ռեկորդի հեղինակ է դարձել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի Գանայի դեմ խաղի 65-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։

Այսպիսով, Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլի հեղինակ դառնալ Աշխարհի հինգ տարբեր առաջնություններում։

Նշենք, որ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնություններում՝ 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականներին: