«Ատլետիկոն» ցանկանում է նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել

«Ատլետիկոն» դիտարկում է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ պայմանագիր կնքելու տարբերակը:

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, իսպանական թիմը 2023/24 մրցաշրջանից առաջ մտադիր է ուժեղացնել պաշտպանությունը։

Նրանք կարծում են, որ հարավկորեացի 26-ամյա պաշտպանը լավ համալրում կլինի թիմի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել երկու գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։