World Cup 2022. Նեյմարը խոսել է իր վնասվածքի մասին

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը առողջական վիճակի հետ կապված գրառում է կատարել

Կատարում ընթացող Մունդիալի խմբային փուլի առաջին խաղում 30-ամյա հարձակվողը վնասվածք էր ստացել Սերբիայի ընտրանու դեմ խաղում (2-0) և փոխարինվել 80-րդ րոպեին:

«Հագնելով Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը՝ ես միայն հպարտություն ու սեր եմ զգում երկրի նկատմամբ: Եթե Աստված ինձ տար որևէ երկրում ծնվելու հնարավորություն, ես անկասկած կընտրեի Բրազիլիան:

Այս պահն ամենածանրերից է իմ ամբողջ կարիերայի ընթացքում: Ես կրկին վնասվածք ստացա Աշխարհի առաջնության ժամանակ, սակայն վստահ եմ, որ կրկին հնարավորություն կունենամ խաղալ այս մրցաշարում և կարծում եմ, որ կկարողանամ օգնել թիմակիցներիս և ինձ»,- գրել է Նեյմարն Ինստագրամում: