«Լիդսը» «Նյուքասլից» 35 միլիոն ֆունտ է պահանջում իր հարձակվողի համար

«Նյուքասլը» հետաքրքրված է «Լիդսի» հարձակվող Ջեք Հարիսոնով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սիրամարգերը» ցանկանում են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ 35 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Նյուքասլի» գլխավոր մարզիչը տպավորված է անգլիացու խաղով և մտադիր է համոզել իր ակումբի ղեկավարությանը ներդրումներ կատարել տրանսֆերի համար:

Գործարքը կարող է կայանալ առաջիկա ձմռանը: