Ռուսլան Մալինովսկին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Il Giorno-ն, կիսապաշտպանի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբներ։ Նախկինում ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել «Թոթենհեմն» ու «Վեսթ Հեմը», այժմ Մալինովսկու համար պայքարին միացել է «Նոթինգհեմ Ֆորեսթը»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո: