Միլան Շկրինյարի գործակալը կհանդիպի «Ինտերի» ներկայացուցիչների հետ

Հաջորդ շաբաթ «Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն պաշտպան Միլան Շկրինյարի գործակալի հետ։ Կողմերը կքննարկեն պայմանագրի երկարաձգման հնարավորությունը, գրում է հայտնի լրագրող և ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

ՇԿրինյարը հետաքրքրված էր պայմանագրի երկարաձգմամբ, սակայն «Չելսիի» և ՊՍԺ-ի հետաքրքրությունից հետո իրավիճակը փոխվեց: Աումբը պետք է բարելավված առաջարկ անի, որպեսզի չկորցնի 27-ամյա սլովակին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՇԿրինյարը ցանկանում է տարեկան 7,5 մլն եվրո ստանալ նոր համաձայնագրով։ակումբը նրան առաջարկում է 6 միլիոն և բոնուսներ։

Հիշեցնենք, որ ամռանը «ներաձուրիները» պատրաստ էին 70 միլիոն եվրոյի դիմաց վաճառել պաշտպանին, սակայն այս մրցաշրջանի վերջում ավարտվող պայմանագրի պատճառով ոչ ոք չհամաձայնեց նման գին վճարել պաշտանի համար։