Ֆերնանդու Սանտուշ. «Մենք ամեն ինչ ունենք չեմպիոն դառնալու համար»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը Գանայի հավաքականի դեմ Կատարում ընթացող Մունդիալի H խմբի առաջին տուրի հանդիպումից առաջ խոսել է չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորության մասին:

«Մենք ամեն ինչ ունենք չեմպիոն դառնալու համար։ Սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել։ Սա մեծամտություն չէ, այլ միայն վստահություն մեր թիմի որակի, ինչպես նաև կատարված աշխատանքի նկատմամբ։

Վստահում եմ ֆուտբոլիստներին: Հիմա ինձնից է կախված, որ նրանք իրենց հարմարավետ զգան, լավ հանդիպում անցկացնեն ու հաղթեն»,- 68-ամյա պորտուգալացի մասրզչի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Գանա խաղը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին