Հայտնի է, թե որ դեպքում Լուիս Էնրիկեն կվերադառնա «Բարսելոնա»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Եթե Չավին այս մրցաշրջանում չկարողանա հաջողության հասնել, ապա «Բարսելոնայի» ղեկավարությունը կդիտարկի այդ տարբերակը:

Ինչպես նշում է goal-ը, Աշխարհի առաջնությունից հետո Լուիս Էնրիկեն ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի:

Հարկ է նշել, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է փորձառու մարզչի հետ համագործակցությամբ։