ԱՊԼ-ի երեք ակումբ հավակնում է պայմանագիր կնքել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հետ

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով հետաքրքրված է ԱՊԼ-ի 3 ակումբ՝ «Չելսին», «Արսենալը» և «Նյուքասլը»։

Աղբյուրը պնդում է, որ հռոմեացիները ցանկանում են սերբ ֆուտբոլիստի համար ստանալ 60 մլն եվրո։

Միևնույն ժամանակ, «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն ավելի վաղ հայտնել էր, որ մերժել է Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի վերաբերյալ՝ 140 միլիոն եվրո չափով առաջարկը։