Լուիս Էնրիկեն ամփոփել է Կոստա Ռիկայի դեմ հանդիպումը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է ԱԱ-2022-ի խմբային փուլի` Կոստա Ռիկայի դեմ հանդիպումը, որտեղ իսպանացիները ջախջախեցին մրցակցին 7:0 հաշվով։

«Այսօր մենք հրաշալի հանդիպում ցուցադրեցինք, գոհ եմ բոլորի ցուցադրած խաղից։ Անկեղծ ասած դեռ չեմ որոշել թե, որ ֆուտբոլիստներին եմ դուրս բերելու խաղադաշտ Գերմանիայի հավաքականի դեմ խաղում։

Պետք է շարունակենք նույն ոգով, հաղթանակով», – մարզչի խոսքերը մեջբերում է marca-ն։

Նշենք, որ Իսպանիան Աշխարհի առաջնությունների պատմության մեջ տոնեց իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։