«Ինտերը» տրանսֆերային թիրախ ունի

«Ինտերը» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամի ծառայություններով, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն։

Միլանյան ակումբը պլանավորում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։

Ներաձուրիների ճամբարում կարծում են, որ գործարքի հավանականությունը բավականին մեծ է, և ակումբը շուտով պաշտոնական առաջարկ կուղարկի «Բորուսիային»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։