Քրիստիան Էրիկսեն. «Տխուր էր հեռանալը, բայց դա ֆուտբոլ է»

Դանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կրկին վերհիշել է «Ինտերում» խաղալու օրերը։

Ֆուտբոլիստը ստիպված է եղել հեռանալ միլանյան ակումբից սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Ավելի ուշ դանիացին պայմանագիր կնքեց անգլիական «Բրենտֆորդի» հետ, իսկ 2022 թվականի ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել Իտալիայում «Ինտերի» հետ և ցանկանում էի կարիերաս շարունակել այնտեղ: Ակումբում ինձ ամեն ինչ սազում էր, ընտանիքս հարմարավետ էր ապրում։

Տխուր էր հեռանալը, բայց դա ֆուտբոլ է: «Ինտերը» մնում է հատուկ ինձ համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը։