Կիլիան Մբապպեն պատմել է իր և Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնի խոսակցությունից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն հորդորել է մնալ փարիզյան ակումբում։

«Մենք մի քանի անգամ խոսել ենք հեռախոսով։ Մակրոնն ինձ զանգահարեց՝ ասելով. «Գիտեմ, որ ուզում ես հեռանալ։

Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ դուք նույնպես շատ կարևոր եք Ֆրանսիայի համար։ Ես չեմ ուզում, որ դու հեռանաս։ Այստեղ դուք պատմություն կերտելու հնարավորություն ունեք: Բոլորը սիրում են քեզ» – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։