Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ», այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն, «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմում տեսնել Էդին Ջեկոյին, որպես Հարի Քեյնի հնարավոր փոխարինող:
Նշվում է, որ ԱԱ-2022-ի ավարտից հետո «Թոթենհեմ» սկսելու է բանակցել «Ինտերի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023թ.-ին: