Յաննե Անդերսոն. «Եթե ես երկրպագու լինեի, կխելագարվեի»

Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը խոսել է Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ առաջնության ժամանակ գարեջրի վաճառքի արգելքի մասին։

Նշենք, որ այդ որոշումը երեկ ընդունել է ՖԻՖԱ-ն, ըստ որոշման յուրաքանչյուր հանդիպման ժամանակ կարգելվի մարզադաշտում գարեջուրի վաճառքը։

«Եթե ես երկրպագու լինեի, կխելագարվեի։ Այո, ես սիրում եմ գարեջուր, խոստովանում եմ»,- մարզչի խոսքերը մեջբերում է SVT-ն։