Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է մեր ընտրանու դեմ խաղի մասին

Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Էդոարդո Ռեյան Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի պլանների մասին,

«Մեր վերջին հաղթանակից անցել է մեկ տարի և երեք օր: Շատ եմ ցավում, քանի որ սա անսովոր է: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար:

Ցանկանում եմ շանս տալ երիտասարդներին: Այնուամենայնիվ, հադթանակը շատ կարևոր է»,- 77-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է RTKLive-ը:

Ալբանիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: