ՊՍԺ-ի դարպասապահ Կելյոր Նավասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, դարպասապահը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն, Նավասը գտնվում է «Վեսթ Հեմի», «Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Նշենք, որ Նավասը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։