«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին խոսել է Բրազիլիայի հավաքականի կազմում Կատարում կայանալիք Աշխարհի 2022թ առաջնությունում խաղալու իր ակնկալիքներով, որտեղ Պենտակամպեոնը կխաղա Կամերունի, Շվեյցարիայի և Սերբիայի հետ։
«Կարծում եմ՝ Բրազիլիայում բոլորը, յուրաքանչյուր երեխա ցանկանում է կրել ազգային հավաքականի մարզաշապիկը։ Մեր մշակույթում բոլորը սիրում են ֆուտբոլը, ուստի սա բացառություն չէր ինձ համար:
Պատրաստ կլինեմ Աշխարհի առաջնությանը և ամեն ինչ կանեմ հաղթելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Players Tribune-ը: