Գերմանացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել Կիլիան Մբապպեին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է, որ անգլիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն, իրենց ֆուտբոլիստների բազմաթիվ վնասվածքները գերմանացի մարզչին ստիպել են մտածել իր թիմի հարձակման գիծն ուժեղացնելու մասին։

Նշվում է նաև, որ 23-ամյա ֆրանսիացին կարողանում է լրջորեն օգնել «կարմիրներին» Չեմպիոնների Լիգայի և Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում։

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 160 միլիոն եվրո: