Իսպանական «Ռեալը» Globe Soccer Awards-ի վարկածով դարձել է տարվա լավագույն ակումբը

Իսպանական «Ռեալը» Globe Soccer Awards-ի վարկածով դարձել է տարվա լավագույն ակումբը։

Անցած մրցաշրջանում մադրիդյան ակումբը նվաճեց չեմպիոնի տիտղոսը և Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Նշենք, որ Globe Soccer Awards-ի պատվավոր մրցանակներ են ստացել նաև «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին և մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման։

Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր կարիերայում առաջին անգամ ստացել էր նաև «Ոսկե գնդակը»։