«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային աշխատավարձի կրկնակի բարձրացմամբ , հայտնում է Daily Star-ը։
28-ամյա Սիլվայի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին, նա այժմ շաբաթական 150,000 ֆունտ ստեռլինգ է վաստակում:
Նոր պայմանագրով պորտուգալացու աշխատավարձը կկազմի շաբաթական 350.000 ֆունտ ստերլինգ:
Բեռնարդո Սիլվան «Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։