Հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն ճանաչվել է ակումբի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Հոկտեմբերին 18-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 4 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մրցանակի օգտին քվեարկելիս Գառնաչոն առաջ է անցել դարպասապահ Դավիդ Դե Խեայից և կիսապաշտպան Կազեմիրոյից։