Իսպանական գրանդները միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն» հետաքրքրված են «Լեսթերի» պաշտպան Չագլար Սոյունջուի ծառայություններով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» հարցում է կատարել անգլիական ակումբին՝ 25-ամյա թուրք ֆուտբոլիստի՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Նշվում է, որ գործարքի ֆինանսական մանրամասները դեռևս հայտնի չեն:

2021/22 մրցաշրջանում պաշտպանը անգլիական ակումբի կազմում մասնակցել է 41 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։